PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սանդերլենդին», «Արսենալը»՝ «Վեսթ Հեմին» 🎥

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»։

Տանտերերի կազմից աչքի ընկան Մեյսոն Մաունթը և Բենջամին Շեշկոն։

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Լիվերպուլի» հետ, իսկ «Սանդերլենդը» հյուրընկալելու է «Վուլվերհեմփթոնին»։

Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Արսենալը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Միկել Արտետայի թիմի կազմից աչքի ընկան Դեկլան Ռայսը և Բուկայո Սական։

Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ

Հաջորդ տուրում «Արսենալը» կմրցի «Ֆուլհեմի» հետ արտագնա խաղում, իսկ «Վեսթ Հեմը» կընդունի «Բրենտֆորդին»։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝