Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Չելսին» ընդունեց «Լիվերպուլին»։ Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպման 14-րդ րոպեին գոլ խփեց տանտերերի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն։ 63-րդ րոպեին հյուրերի հարձակվող Կոդի Գակպոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը, իսկ 90+6-րդ րոպեին «Չելսիի» հարձակվող Էստևաոն խփեց իր թիմի հաղթական գոլը։
Նշենք, որ «Լիվերպուլը» կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը բոլոր մրցաշարերում։ Նախկինում «մերսիսայդցիները» Չեմպիոնների Լիգայում պարտվել էին «Գալաթասարային» (0-1) և Պրեմիեր Լիգայում՝ «Քրիսթալ Փելասին» (1-2)։
Հաջորդ տուրում «Լիվերպուլը» տանը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ «Չելսին»՝ «Նոթինգհեմ Ֆորեսսի» հետ։
Հանդիպման տեսությունն՝
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝