Խաղալ «Ռեալ Մադրիդու՞մ», թե՞ Արգենտինայի հավաքականում․ լեգենդար բրազիլացին պատասխանել է

Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոմարիոն, ով փայլել է «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի կազմում, անկեղծ պատասխան է տվել լրագրողի բավականին բարդ հարցին։

Հարցին՝ «Կցանկանայի՞ք խաղալ «Ռեալ Մադրիդի», թե՞ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում», Ռոմարիոն առանց երկմտելու արձագանքել է.

«Արգենտինա։ Ես «Բարսայի» հետ եմ մինչև մահ, բայց երբեք՝ «Ռեալի»», — ընդգծել է լեգենդար ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Ռոմարիոն «Բարսելոնայում» հանդես է եկել 1993-ից 1995 թվականներին, սակայն երկու տարի անց լքել է թիմը այն ժամանակվա գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։