«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

20-ամյա անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուն, որի իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», ունի Իտալիայում խաղալու հնարավորություն, ըստ Tuttomercatoweb-ի լրագրողների։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանով հետաքրքրված է Սերիա Ա-ի գործող չեմպիոն «Նապոլին», որը համարվում է խաղացողին ձեռք բերելու ֆավորիտ։ Իտալիայի չեմպիոնը պլանավորում է գործարքն ավարտել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Կոբիի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։ 2025/2026 մրցաշրջանում կիսապաշտպանը «Կարմիր սատանաների» կազմում մասնակցել է հինգ խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։