«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը վինգերի հետ

Բրազիլացի վինգեր Սավիոն երկարաձգել է իր պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը, հայտարարել է ակումբը իր կայքում։

Սավիոն միացել է անգլիական ակումբին 2024 թվականին և «Քաղաքացիների» կազմում անցկացրել է 48 խաղ, խփել է երեք գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է վեց խաղ՝ հաղթելով երեքում, պարտվելով երկուսում և ոչ-ոքի խաղալով մեկում։

Ակումբն ունի 10 միավոր և Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Հաջորդ խաղում նրանք հոկտեմբերի 5-ին կմրցեն «Բրենտֆորդի» դեմ։