Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է, թե արդյոք Լամին Յամալը կարող է մասնակցել «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է, թե արդյոք հարձակվող Լամին Յամալը բավականաչափ պատրաստ կլինի Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին։

«Մենք չգիտենք, թե երբ կվերադառնա Յամալը։ Նա մկանային վնասվածք չունի, ուստի դժվար է կանխատեսել։ Մենք չգիտենք՝ նա կվերադառնա՞ երկու, երեք, թե՞ չորս շաբաթից։ Ես չգիտեմ՝ նա պատրաստ կլինի՞ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին։ Մենք պետք է իմաստուն կերպով կառավարենք մեր ժամանակը։ Նա կաշխատի վերականգնողական խմբի հետ։ Գործընթացը կլինի աստիճանական», – Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 18-ամյա իսպանացին կբացակայի երկու-երեք շաբաթ՝ աճուկի նոր ցավերի պատճառով։ Ֆուտբոլիստը կրկին ցավեր է զգացել Չեմպիոնների Լիգայի երկրորդ փուլի ՊՍԺ-ի դեմ խաղից (1-2) հետո։

«Ռեալ Մադրիդի» դեմ խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին։