«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի «Վեստ Հեմի» դեմ խաղում։
Այդ գոլը 24-ամյա հարձակվողի համար 100-րդն էր Պրեմիեր Լիգայում։
Անգլիացին դարձավ այս ցուցանիշին հասած յոթերորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Սական իր 100-րդ գոլը խփեց 24 տարեկան 29 օրական հասակում՝ գերազանցելով Ռահիմ Ստերլինգին (24 տարեկան 57 օրական), Հարի Քեյնին (24 տարեկան 120 օրական) և Էրլինգ Հոլանդին (24 տարեկան 237 օրական)։
Ավելի երիտասարդ տարիքում միայն Ռոմելու Լուկակուն (23 տարեկան 267 օրական), Կրիշտիանու Ռոնալդուն (23 տարեկան 267 օրական), Սեսկ Ֆաբրեգասը (23 տարեկան 237 օրական), Ռոբի Ֆաուլերը (22 տարեկան 166 օրական), Ուեյն Ռունին (22 տարեկան 122 օրական) և այս ցուցանիշի ռեկորդակիր Մայք Օուենը (22 տարեկան 57 օրական) են Սակայից ավելի արագ հասել 100 գոլի նշագծին։