Բենջամին Շեշկո․ «Մանկուց երազել էի «Օլդ Թրաֆորդում» գոլ խփել»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Բենջամին Շեշկոն դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին տանը 2-0 հաշվով հաղթել «Սանդերլենդին»։

Հանդիպումից հետո ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։

«Մանկուց երազել էի «Օլդ Թրաֆորդում» գոլ խփել, քանի որ այստեղ մթնոլորտը անհավանական է։ Ոչ միայն գոլից հետո, այլև յուրաքանչյուր խլումից հետո։ Սա երազանքի իրականացում է։ Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթել։

Պրեմիեր Լիգայի և Բունդեսլիգայի միջև կան որոշ տարբերություններ, բայց ես ամեն մարզման հետ ավելի ու ավելի եմ սովորում դրան», – ասել է Շեշկոն TNT Sports-ին։

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։