«Բավարիան» հետաքրքրված է Յուրիեն Թիմբերով

«Բավարիան» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերով։

Caught Offside-ի փոխանցմամբ՝ մյունխենյան գրանդը հետաքրքրված է հոլանդացի ֆուտբոլիստով, ով այս մրցաշրջանում ամրապնդվել է «Արսենալի» մեկնարկային կազմում։ Սակայն 24-ամյա ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է վարում «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։

«Բավարիան» դժվար թե խափանի լոնդոնցիների ծրագրերը։ Յուրիեն Թիմբերի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։