«Բարսելոնան» կարող է փորձել հաջորդ ամռանը պայմանագիր կնքել աստղային հարձակվողի հետ։ Ըստ երևույթին, «Բլաուգրանան» 37-ամյա Ռոբերտ Լևանդովսկու փոխարինողի կարիք ունի, ով, հնարավոր է, իր վերջին մրցաշրջանն է անցկացնում Կատալոնիայում։
Diario Sport-ի տվյալներով՝ նոր հարձակվող ձեռք բերելը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի գլխավոր նպատակներից մեկն է 2026 թվականի ընտրություններից առաջ։ Ակումբի նախագահը հետաքրքրված է «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսով, ինչպես նաև «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսով, բայց երկրպագուները ցանկանում են Էրլինգ Հոլանդին (Մանչեսթեր Սիթի)։
Վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Ավելի իրատեսական տարբերակներից են Սերու Գիրասին (Բորուսիա Դորտմունդ) և Դուշան Վլահովիչը (Յուվենտուս)։ Վերջինս կարող է ազատ գործակալի կարգավիճակով հայտնվել։