«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» առաջատար ֆուտբոլիստներից մեկով

«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է շարունակել իր կարիերան Իսպանիայում, ըստ Fichajes-ի։

Ըստ աղբյուրի՝ 26-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Ֆուտբոլիստով, որի պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը, հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։

Այս մրցաշրջանում Ուպամեկանոն անցկացրել է 8 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։