«Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում են ուժեղացնել իրենց հարձակումը բարձրակարգ հարձակվողով։
«Բլաուգրանայի» հիմնական նպատակը «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդն է։
El Nacional-ի տվյալներով՝ կատալոնացիները կարող են բաժանվել մի քանի խաղացողներից՝ սկանդինավցի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ «Բարսելոնան» հույս ունի վաճառել պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, ինչպես նաև կիսապաշտպաններ Ֆերմին Լոպեսին և Դանի Օլմոյին։
Կատալոնացիները պլանավորում են ստացված գումարն օգտագործել Հոլանդին ձեռք բերելու համար։ Նշենք, որ Հոլանդը աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկն է՝ 180 միլիոն եվրո գնով։