Առնե Սլոտը՝ Ֆլորիան Վիրցի տրանսֆերի մասին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը չի արդարացրել սպասումները: «Կարմիրները» 22-ամյա աստղի համար «Բայեր Լևերկուզենից» վճարել են 125 միլիոն եվրո, սակայն նորեկի վիճակագրությունը հստակորեն խոսում է նրա դեմ. նա ոչ մի գոլ չի խփել Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնների լիգայում: Այնուամենայնիվ, գլխավոր մարզիչ Արնե Սլոտի խոսքով, թիմին անհրաժեշտ էր Վիրտցի որակներ ունեցող խաղացող:

«Մենք ձեռք ենք բերել բոլորովին այլ կիսապաշտպանի՝ համեմատած նախորդ մրցաշրջանում ունեցածի հետ, և մենք կարծում ենք, որ Վիրցը անհրաժեշտ էր, քանի որ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում մենք զգալիորեն ավելի քիչ գոլեր խփեցինք բաց խաղից, քան առաջինում։ Մենք փորձում ենք կառուցել մի թիմ, որը չի պահանջի, որ մենք մշտապես գոլեր խփենք ստանդարտներից՝ հաղթելու համար, և դա չի թողնի, որ խաղացողները վերջին րոպեներին փլուզվեն տուգանային հրապարակում՝ հույս ունենալով 11 մետրանոց հարվածի: Մեզ դա դուր չի գալիս», – ասել է Սլոտը մամուլի ասուլիսում:

«Լիվերպուլը» շաբաթ օրը Պրեմիեր լիգայում կխաղա «Չելսիի» դեմ արտագնա խաղում: