«Քեզ առավոտյան կհեռացնեն»․ Անգելոս Պոստեկօղլուն դժվարին իրավիճակում է

«Նոթինգհեմ Ֆորեսթի» երկրպագուները արդեն սպասում են գլխավոր մարզիչ Անժե Պոստեկօղլուի պաշտոնանկությանը: Ավստրալացին պաշտոնը ստանձնեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինելով Նունո Էշպիրիտու Սանտուին:

«Անտառայինների» նոր մարզչի ղեկավարությամբ գրանցած արդյունքները հիասթափեցնող են. չորս պարտություն, երկու ոչ-ոքի և ոչ մի հաղթանակ: Հինգշաբթի օրը թիմը տանը 3-2 հաշվով պարտվեց դանիական «Միդտյուլանդին» Եվրոպա լիգայում:

«Ֆորեսթի» երկրպագուները վանկարկեցին «Քեզ կհեռացնեն առավոտյան»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Պոստեկօղլուին, և լրագրողները մարզչից խնդրեցին նրա կարծիքը այս հարցի վերաբերյալ:

«Երկրպագուները հիասթափված են, նրանք իրավունք ունեն իրենց կարծիքն ունենալու: Ինձ այլևս ոչինչ չի զարմացնում: Ես չեմ կարող վերահսկել դա: Իմ պարտականությունն է հաղթել», – ասել է Անգելոս Պոստեկօղլուն։