Խաբի Ալոնսոն թիմի համար նոր աստղ է ընտրել

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն թիմի համար նոր աստղ է ընտրել։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, Խաբի Ալոնսոն ցանկանում է իր թիմում տեսնել հարձակվող Մայքլ Օլիսեհին։

Աղբյուրի համաձայն՝ Ալոնսոն կարծում է, որ Օլիսեն կլրացնի Վինիսիուսի և Մբապպեի հետ միասին առաջատար հարձակողական եռյակը։ Այնուամենայնիվ, «Բավարիայի» հետ բանակցությունները դժվար կլինեն. մյունխենյան ակումբը չի վաճառի ֆուտբոլիստին 100 միլիոն եվրոյից պակաս գնով։

Նշվել է, որ Օլիսեի ձեռքբերումը կարող է հանգեցնել Ռոդրիգոյի և Բրահիմ Դիասի հեռանալուն «Ռեալ Մադրիդից»։ Ֆրանսիացու պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։