Վինիսիուս Ժունիոր․ «Ճապոնիա և Կորեա, շուտով կհանդիպենք»

«Ռեալ Մադրիդի» աստղային վինգեր Վինիսիուս Ժունիորը սոցցանցերում մեկնաբանել է Բրազիլիայի հավաքական հրավիրվելը։

«Ճապոնիա և Կորեա, շուտով կհանդիպենք», – գրել է ֆուտբոլիստը։ Բրազիլիան հոկտեմբերին կանցկացնի երկու ընկերական խաղ։

Կառլո Անչելոտտիի սաները կմրցեն Հարավային Կորեայի և Ճապոնիայի ազգային հավաքականների հետ։

Վինիսիուսը այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է յոթ խաղի։ 25-ամյա հարձակվողը խփել է երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։