Transfermarkt. Լա Լիգայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

Հայտնի Transfermarkt պորտալը Լա Լիգայի ֆուտբոլիստների գների միջանկյալ թարմացում է անցկացրել, որի համաձայն առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստը մնում է «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը, որի արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո:

Երկրորդ տեղը կիսում են «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներ Ջուդ Բելինգհեմը և Կիլիան Մբապպեն, որոնց արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո:

Transfermarkt-ի տվյալներով՝ Լա Լիգայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները.

1.Լամին Յամալ (Բարսելոնա) – 200 մլն եվրո
2.Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ) – 180 միլիոն եվրո
3.Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ) – 180 միլիոն եվրո
4.Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ) – 150 միլիոն եվրո
5.Պեդրի (Բարսելոնա) – 140 մլն եվրո
6.Ֆեդերիկո Վալվերդե (Ռեալ Մադրիդ) – 130 միլիոն եվրո
7.Խուլիան Ալվարես (Ատլետիկո Մադրիդ) – 100 միլիոն եվրո
8.Ռաֆինյա (Բարսելոնա) – 90 միլիոն եվրո
9.Պաու Կուբարսի (Բարսելոնա) – 80 միլիոն եվրո
10.Ռոդրիգո Գոես (Ռեալ Մադրիդ) – 80 միլիոն եվրո: