«Ռեալ Մադրիդը» կասկածներ է հայտնել «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմ Կոնատեի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը կասկածներ ունի 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում՝ հաշվի առնելով նրա ներկայիս մարզավիճակը։
Ֆրանսիացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է հաջորդ ամռանը։
Իբրահիմ Կոնատեն այս մրցաշրջանում մասնակցել է ինը խաղի բոլոր մրցաշարերում և ստացել է երեք դեղին քարտ։