«Նյուքասլը» պայմանագիր է կնքել խոշոր կրիպտոհարթակի հետ

Անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նոր գործընկերոջ՝ Bydfi` խոշոր կրիպտոհարթակի հետ համաձայնագրի մասին: «Կախարդների» նոր հովանավորի մարքեթոլոգների կարծիքով՝ ֆուտբոլային ակումբի հետ համագործակցությունը կբարձրացնի ապրանքանիշի ճանաչելիությունը:

«Մենք ոգևորված ենք Bydfi հարթակի հետ այս նոր գործընկերությամբ: «Նյուքասլը» և Bydfi-ն կիսում են նմանատիպ տեսլական՝ օգնելու մարդկանց կառուցել անվտանգ ֆինանսական ապագա», – ասել է «Նյուքասլի» մարքեթինգի ղեկավար Պիտեր Սիլվերսթոունը:

Պետք է նշել, որ «Նյուքասլի» ապագայի տեսլականը մինչ այժմ այնքան էլ համոզիչ չէ, քանի որ թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցնում է ընդամենը տասնհինգերորդ տեղը: