Միկել Արտետա․ «Մենք 100%-ով ուզում ենք, որ նա մեզ հետ լինի»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի պաշտպան Յուրիեն Թիմբերի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։

«Մենք 100%-ով ուզում ենք, որ Թիմբերը մեզ հետ լինի։ Նա ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են պաշտպանին», – Արտետայի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Թիմբերը մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Պաշտպանի ներկայիս պայմանագիրը «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսը։