Եվրոպայի լավագույն հինգ լիգաների ամենատարեց թիմերի ցուցակը

Սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Եվրոպայի լավագույն հինգ լիգաների ամենատարեց թիմերի ցուցակը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոնը՝ «Նապոլին»։

CIES-ի տվյալներով՝ «Նապոլիի» կազմի ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում է 29.56 տարի։ Առաջատար հնգյակում են նաև «Ռայո Վալեկանոն» (29.5), «Ինտեր Միլանը» (29.35), «Օվյեդոն» (28.61) և «Օսասունան» (28.57)։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում հինգ խաղից հետո «Նապոլին» ունի 12 միավոր։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով առաջատար «Միլանին»։