Հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն, տեղեկացնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, որոնց թվում են «Յուվենտուսը», «Միլանը» և «Կոմոն»։ Զիրկզեն «կարմիր սատանաներ» է տեղափոխվել «Բոլոնիայից» անցած ամռանը, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2029 թվականի հունիսին։
24-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում մասնակցել է երեք հանդիպման, սակայն դեռևս չի կարողացել աչքի ընկնել գոլով։