Յոզուա Զիրկզեն կարող է վերադառնալ Ա Սերիա

«Յուվենտուսը» և «Միլանը» շարունակում են հետաքրքրված լինել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Յոզուա Զիրկզեի ծառայություններով, հաղորդում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա հոլանդացին չի լինի անգլիական թիմի կազմում 2025/26 մրցաշրջանում։ Անգլիական ակումբը ցանկանում է հարձակվողին վարձակալությամբ տրամադրել «Կոմոյին» 2026 թվականի հունվարին։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։