Անգլիայի հավաքականի և «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Հարրի Քեյնը խոսել է իր ֆուտբոլային երազանքի մասին։
«Իմ ամենամեծ երազանքը Չեմպիոնների լիգայում և Աշխարհի առաջնությունում հաղթելն է», – աստղային հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։
Քեյնը այս մրցաշրջանում Գերմանիայի Բունդեսլիգայում խաղացել է հինգ խաղ։ 32-ամյա հարձակվողը խփել է տասը գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
«Բավարիան» Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանը սկսել է երկու հաղթանակով։ Վենսան Կոմպանիի թիմն ունի վեց միավոր և գլխավորում է ընդհանուր մրցաշարային աղյուսակը։