Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան», որի պաշտպանական գծում խաղում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց պորտուգալական «Պորտուին»՝ 1-2։ Հաղթական գոլը տանտերերը խփեցին հանդիպման ավարտից քիչ առաջ՝ 89-րդ րոպեին։
Թիկնիզյանը մեկնարկային կազմով դուրս եկավ խաղադաշտ, 68-րդ րոպեին ստացավ դեղին քարտ, իսկ 82-րդ րոպեին փոխարինվեց։
Երկու տուրից հետո «Ցրվենա Զվեզդան» ունի 1 միավոր և 26-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում, մինչդեռ «Պորտուն» 6 միավորով շարունակում է առաջատարների պայքարը։

