Էդի Հոու․ «Սա լուրջ հարված է մեզ համար»

«Նյուքասլի» մարզիչ Էդի Հոուն խոսել է պաշտպան Տինո Լիվրամենտոյի կորստի մասին: Մասնագետը հաստատել է, որ 22-ամյա պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս:

«Լիվրամենտոյին վերականգնվելու համար ութ շաբաթ կպահանջվի: Սա լուրջ հարված է մեզ համար՝ հաշվի առնելով այդ ընթացքում մեր խաղալիք խաղերի քանակը: Նա կապանի վնասվածք ունի», – Հոուի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Լիվրամենտոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ խաղի և կատարել մեկ գոլային փոխանցում: Հոկտեմբերի 5-ին «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի յոթերորդ տուրում տանը կմրցի «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ: