Դիդիե Դեշամը քննարկել է Պոլ Պոգբայի Ֆրանսիայի հավաքական վերադառնալու հնարավորությունը

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը քննարկել է Պոլ Պոգբայի հավաքական վերադառնալու հնարավորությունը։

Կիսապաշտպանը, ինչպես սպասվում է, հոկտեմբերին կվերադառնա «Մոնակո»՝ մարզավիճակը վերականգնելուց հետո։

«Այո՛, նա մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Կվերադառնա՞ նա Ֆրանսիայի հավաքական։ Ես կասկած չունեմ, որ նա շատ է ցանկանում վերադառնալ հավաքական, և դա Պոգբայի նպատակն է։ Նրա առաջին քայլը «Մոնակոյի» մարզաշապիկը հագնելն ու խաղադաշտ դուրս գալն է։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կընթանա նրա համար։ Իսկ հետո կտեսնենք։

Հնարավո՞ր է, որ Պոգբան վերադառնա Ֆրանսիայի հավաքական։ Եթե ես ասեմ «այո», դա կլինի՝ «Վա՜յ, Պոգբան կվերադառնա»։ Եթե ասեմ «ոչ», ես հիմարի տեսք կունենամ, որովհետև դա նույնպես չի ստացվի։ Հիմա ես նրան հաջողություն եմ մաղթում, քանի որ նա կանի այս առաջին քայլը», – Դեշամի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։