«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հանդիպել է «Բենֆիկայի» 19-ամյա պաշտպան Գոնսալո Օլիվեյրայի գործակալների հետ, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ չնայած կողմերի միջև պորտուգալացի ֆուտբոլիստի վերաբերյալ քննարկումներին, կատալոնական ակումբ նրա անհապաղ տեղափոխության վերաբերյալ բաց բանակցություններ չեն եղել։ «Բլաուգրանան» նախևառաջ ցանկանում է ուշադիր հետևել Օլիվեյրային։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս խաղի՝ խփելով մեկ գոլ։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։