«Մոնակոյի» հարձակվող Անսու Ֆատին ճանաչվել է թիմի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական թիմի մամուլի ծառայությունը։
Նախորդ ամիս Ֆատին «Մոնակոյի» կազմում մասնակցել է երեք խաղի՝ խփելով չորս գոլ։
«Մոնակոն» Անսու Ֆատիին վարձակալությամբ ձեռք է բերել «Բարսելոնայից» նախորդ ամռանը՝ գնման հնարավորությամբ։ «Մոնակոն» ներկայումս Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղում է՝ երեք միավորով զիջելով առաջատար ՊՍԺ-ին։