Զինեդին Զիդանի որդին առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական

Ալժիրցի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի որդին՝ դարպասապահ Լուկա Զիդանը, առաջին անգամ ընդգրկվել է Ալժիրի ազգային հավաքականի կազմում։

Իսպանական Գրանադայում հանդես եկող ֆուտբոլիստը հրավիրվել է աշխարհի 2026 թվականի առաջնության աֆրիկյան որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումների համար՝ հոկտեմբերի 9-ին Սոմալիի, իսկ հոկտեմբերի 14-ին Ուգանդայի հավաքականների դեմ։

Մինչ այդ Լուկան հանդես էր եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ ազգային թիմի մարզական քաղաքացիությունը փոխել է միայն այս տարվա սեպտեմբերին։