Անգլիական Պրեմիեր լիգայի կայքը հրապարակել է սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ մրցանակի թեկնածուների ցանկը:
Մրցանակի համար պայքարում են «Արսենալի» Միկել Արտետան, «Մանչեսթեր Սիթիի» Խոսեպ Գվարդիոլան, «Քրիսթալ Փելասի» Օլիվեր Գլասները և «Սանդերլենդի» Ռեժիս Լե Բրին:
Սեպտեմբերին Պրեմիեր լիգայի իրենց երեք խաղերում «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Քրիսթալ Փելասը» ունեն յոթական միավոր, իսկ «Սանդերլենդը»՝ հինգ:
Ի դեպ, «Քրիսթալ Փելասը» շաբաթավերջին 2-1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»: «Արծիվները» մնում են Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում միակ թիմը, որը զրո պարտություն է կրել: