Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ «Ռոման» մտադիր է երկարաձգել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի պայմանագիրը։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, և «Ռոման» հետաքրքրված է նրան նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկելով, որի համաձայն Դիբալան կավարտի կարիերան «Ջալորոսսիի» կազմում։
Դիբալան ներկայումս վերականգնվում է ազդրի վնասվածքից։
Պաուլո Դիբալան նախկինում խաղացել է «Պալերմոյում» և «Յուվենտուսում»։ Հարձակվողը «Ռոմային» միացել է 2022 թվականին։ Ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 116 խաղ, խփել 42 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։