«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում «Մոնակոյի» հետ ոչ-ոքին (2-2)։
Հիշեցնենք, որ մրցակիցը վճռորոշ գոլը խփել է 90-րդ րոպեին։
«Խաղը վատ չէր։ Մենք մի շարք որոշումներ կայացրինք և շատ գոլային պահեր ստեղծեցինք։ Ցավոք, վերջում մենք սխալ վարվեցինք վիճահարույց տուգանային հարվածի հետ. մեր դարպասին 11 մետրանոց նշանակեվեց, քանի որ գնդակը նախ դիպավ Նիկոյին, թեև ոչ միտումնավոր։ Այդպես էլ կա։
Մենք մեկ միավոր ունենք, և մենք դա ընդունում ենք։ Ես չեմ կարող վստահ ասել, թե դա 11 մետրանոց էր, թե ոչ, բայց մրցավարը նշանակեց այն։ Այսքանը», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել BBC-ն։