«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը մի քանի շաբաթ կբացակայի ձախ ազդրի վնասվածքի պատճառով, չնայած ֆուտբոլիստը վստահեցրել է երկրպագուներին, որ անհանգստանալու բան չկա։
Հիշեցնենք, որ Մարկուս Թյուրամը Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի «Սլավիայի» դեմ խաղում մեկնարկային կազմում էր, որը «Ինտերը» հաղթեց 3-0 հաշվով։ Սակայն ֆրանսիացին փոխարինվեց երկրորդ խաղակեսում։
Ֆուտբոլիստը բուժզննում անցավ Միլանում, և ակումբը հաստատեց, որ ֆրանսիացին ձախ ազդրի վնասվածք ունի։ «Ինտերը» նաև հայտարարեց, որ ֆուտբոլիստի վիճակը կվերագնահատվի հաջորդ շաբաթ։
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ Թյուրամը բաց կթողնի «Կրեմոնեզեի» դեմ Ա Սերիայի դեմ առաջիկա խաղը։ Ֆուտբոլիստը նաև չի կարողանա օգնել Դիդիե Դեշամի Ֆրանսիայի հավաքականին հոկտեմբերին կայանալիք խաղերում։