«Ռեալ Մադրիդը» վերադարձել է մարզումներին՝ «Կայրաթի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում վստահ հաղթանակից (5:0) հետո։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմը իր առաջին մարզումն անցկացրել է Մադրիդում։
Բրազիլացի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն, որը Ղազախստան չէր մեկնել, արդեն միացել է հիմնական խմբին և ըստ լրագրող Կառլոս Ռոդրիգեսի՝ լիովին պատրաստ կլինի առաջիկա շաբաթ կայանալիք «Վիլյառեալի» դեմ խաղին։
Միևնույն ժամանակ Դանի Կարվախալը, Ֆեռլան Մենդին, Անտոնիո Ռյուդիգերն ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը շարունակում են վերականգնման գործընթացը վնասվածքներից հետո։