«Չելսիի» եզրային պաշտպան Մարկ Կուկուրելան խոսել է «Ազնվականների» նորեկ Ալեխանդրո Գարնաչոյի մասին:
«Նա շատ կարևոր խաղացող է՝ բազմաթիվ որակներով: Նա իր հնարավորությունը ստացավ «Բենֆիկայում» և ցույց տվեց իր որակները. նա կարող է օգնել թիմին: Նա շատ լավ խաղ անցկացրեց», – Կուկուրելայի խոսքերն է մեջբերել BBC-ն:
Գարնաչոն «Չելսի» է միացել այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից»: Արգենտինացի թևային խաղացողը լոնդոնյան ակումբին արժեցել է 46 միլիոն եվրո:
Նա «Չելսիի» կազմում անցկացրել է չորս խաղ՝ առանց գոլ խփելու: Պրեմիեր լիգայի վեց խաղից հետո Էնցո Մարեսկայի թիմը ութ միավորով զբաղեցնում է աղյուսակի ութերորդ տեղը: