«Բրենտֆորդի» կենտրոնական կիսապաշտպան Եգոր Յարմոլյուկի ապագան կարող է փոփոխվել առաջիկա տրանսֆերային պատուհանում։ Caught Offside-ի տեղեկություններով՝ Պրեմիեր լիգայի երկու ուժեղ թիմեր՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը», դիտարկում են ուկրաինացի ֆուտբոլիստի տրանսֆերի տարբերակը։
Նշվում է, որ կողմերը կարող են սկսել բանակցությունները 2026 թվականին։ Յարմոլյուկը միացել է Բրենտֆորդին 2023-ին և այդ ընթացքում մասնակցել է 74 հանդիպման՝ գրանցելով մեկ գոլային փոխանցում։ 21-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։