«Լիվերպուլի» պաշտպանը վիրահատվել է

«Լիվերպուլի» 18-ամյա պաշտպան Ջովանի Լեոնին վիրահատվել է ծնկի վնասվածքի պատճառով։ Իտալացի խաղացողը լուրը հայտնել է սոցիալական ցանցերի միջոցով։

«Վիրահատությունն ավարտված է։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար։ Ես շուտով կվերադառնամ», – գրել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում։

Լեոնին վնասվածքը ստացել է վերջերս «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղում (2-1)։ Պաշտպանը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լեոնին «մերսիսայդյան» հսկային արժեցել է 35 միլիոն եվրո։ Նա պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականի հունիսի վերջը։