Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը՝ ընդհանուր փուլի երկրորդ փուլի արդյունքների հիման վրա։

Հավակնորդների ցանկում են՝ Կիլիան Մբապպեն (Ռեալ Մադրիդ), Ռասմուս Հոյլունդը (Նապոլի), Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի) և Յենս-Պետտեր Հոյգեն (Բոդյո-Գլիմտ)։

Կիլիան Մբապպեն հեթ-տրիկ ձևակերպեց «Կայրաթի» դեմ (5-0), Էրլինգ Հոլանդը և Ռասմուս Հոյլունդը դուբլ գրանցեցին համապատասխանաբար «Մոնակոյի» (2-2) և «Սպորտինգի» (2-1) դեմ, իսկ Յենս-Պետտեր Հոյգեն նույնպես դուբլ գրանցեց «Թոթենհեմի» (2-2) դեմ խաղում։