L’Equipe․ «Լիվերպուլը» և Իբրահիմ Կոնատեն համաձայնության են եկել

«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը թիմի պաշտպան Իբրահիմ Կոնատեի հետ, հայտնում է L’Equipe-ը։

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» պայմանագրի երկարաձգման բանակցությունները սկսել է մեկ տարուց էլ պակաս ժամանակ առաջ։ Սակայն ակումբի ներկայացուցիչները մի քանի անգամ փոփոխել են իրենց առաջարկը, իսկ վերջին տարբերակը ֆուտբոլիստի գործակալներին ներկայացվել է երկու շաբաթ առաջ։ «Ռեալ Մադրիդը» հետևում է բանակցություններին։

Կոնատեն 2025/26 մրցաշրջանի ընթացքում չի կարողացել գոլ խփել ինը խաղում։ Նրա պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։