«Յուվենտուսի» պաշտպանը վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» ձախ պաշտպան Խուան Կաբալը վնասվածքի պատճառով մոտ ապագայում խաղադաշտ դուրս չի գա թուրինյան թիմի կազմում, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղից հետո «Յուվենտուսի» բժշկական անձնակազմը ֆուտբոլիստի մոտ ախտորոշել է ազդրոսկրի երկգլուխ մկանի վնասվածք։

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կաբալը շուտով կանցնի լրացուցիչ բժշկական հետազոտություններ։ Պաշտպանի ներկայիս վերականգնման ժամանակահատվածը գնահատվում է վեց շաբաթ։ Կաբալը «Յուվենտուսում» է 2024 թվականի ամռանից։

Նա թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 12 խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։