«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը այժմ ղեկավար պաշտոն է զբաղեցնում «Ռեդ Բուլ» ընկերությունում, անդրադարձել է մերսիսայդյան ակումբի ներկայիս խաղին։
«Լիվերպուլը» վեց տուրից հետո 15 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի աղյուսակը, և Կլոպը գոհ է թիմի ներկայիս ոճից․
«Նրանք խաղում են յուրահատուկ և շատ հարձակողական ֆուտբոլ։ Իհարկե, նման ոճը երբեմն կարող է ռիսկային լինել և որոշ պահերի բաց թողնել պաշտպանությունը, բայց դա ընտրած ճանապարհն է։ Ֆուտբոլում միշտ էլ տարբեր եղանակներ կան նպատակին հասնելու համար», — ասել է Կլոպը The Mirror-ի հետ զրույցում։
Գերմանացի մասնագետը նաև խոսել է իր անձնական կյանքի փոփոխությունների մասին մարզչական կարիերայից հետո․ «Հիմա ես կարող եմ արձակուրդ գնալ, երբ ուզեմ… կամ ճիշտն ասած՝ երբ կինս ուզենա։ Այլևս ոչ Պրեմիեր լիգան է որոշում դա, ոչ էլ Բունդեսլիգան»։
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015-ից 2024 թվականներին՝ այդ ընթացքում թիմի հետ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ։