Ջեյմի Կարագեր. «Նա անկասկած աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է»

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ջեյմի Կարագերը գովաբանել է «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայայի որակը։

«Կարծում եմ՝ նա հիանալի դարպասապահ է։ Նա «Արսենալի» կողմից կատարված ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է։ Նա անկասկած աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, և այդ պատճառով էլ նա այդքան շատ անգամներ անառիկ է պահում դարպասը», – ասել է փորձագետը CBS Sports-ին տված հարցազրույցում։

Իսպանացի դարպասապահը միացել է «Արսենալին» 2024 թվականի ամռանը։ Ռայան «Արսենալի» կազմում անցկացրել է 104 խաղ՝ 44 անգամ անառիկ պահելով դարպասը։ Վեց խաղից հետո «Արսենալը» Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13 միավորով։