«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն խաղացող։
2025 թվականին 22-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում անցկացրել է երեք պաշտոնական հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում, ինչպես նաև մասնակցել է Սենեգալի դեմ ընկերական խաղին, որտեղ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։