Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Նոան» տանը՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հաղթեց «Ռիեկային»։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով։
Միակ գոլի հեղինակ դարձավ Նարդին Մուլահուսեյնովիչը, խաղասկզբում, 6-րդ րոպեին գրավելով Խորվաթիայի չեմպիոնի դարպասը։ Խաղի 29-րդ րոպեից հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ Յան Էտեկիի նկատմամբ կոպիտ խախտում էր թույլ տվել Յանկովիչը։
Standings provided by Sofascore