Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Մոնակոն» և «Մանչեսթեր Սիթին» չպարզեցին հաղթողին։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
«Մանչեսթեր Սիթիի» կազմում գոլեր հեղինակեց Էրլինգ Հոլանդը՝ 15-րդ և 44-րդ րոպեներին գրավելով ֆրանսիական թիմի դարպասը։ Տանտերերի կազմում գոլերով պատասխանեցի Ջորդան Տեզեն և Էրիկ Դայերը՝ 18-րդ և 90-րդ րոպեներին։
Այլ արդյունքներ․
«Ունիոն» – «Նյուքասլ» (0-4)
«Արսենալ» – «Օլիմպիակոս» (2-0)
«Բայեր» – ՊՍՎ (1-1)