«Մանչեսթեր Սիթիի» խաղացող Բերնարդու Սիլվան այդքան էլ գոհ չէր Էրիկ Դայերի վարքից Չեմպիոնների լիգայի երեկվա խաղում՝ «Քաղաքայինների» և Դայերի ներկայիս թիմի՝ Մոնակոյի միջև։
Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, ինչը, ըստ երևույթին, դուր չեկավ Պեպ Գվարդիոլայի խաղացողներին։ Դայերը խաղի ընթացքում 11 մետրանոց հարվածի արժանացավ։
«Ես վստահ չեմ, որ դա 11 մետրանոց հարված էր։ Դայերը հայտնի է իր դերասանական հնարքներով», – Սիլվայի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Դայերը նախկինում երկար տարիներ խաղացել է «Թոթենհեմում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Բավարիայում»։ 2015-ից 2022 թվականներին նա 49 խաղ է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում։