«Բարսելոնան» հաջորդ շաբաթ կհայտարարի թիմի կիսապաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Բարսելոնան» և Ֆրենկի դե Յոնգը համաձայնության են եկել ֆուտբոլիստի պայմանագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելու վերաբերյալ։

Diario Sport-ի տվյալներով՝ պաշտոնական հայտարարությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։

28-ամյա հոլանդացին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից, երբ «Բլաուգրանան» նրան ձեռք բերեց «Այաքսից» 86 միլիոն եվրոյով։

«Բարսելոնայի» կազմում անցկացրած 265 խաղերում դե Յոնգը խփել է 19 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։