«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնի վնասվածքի մասին։
Բրազիլացի դարպասապահը վնասվածքով լքել է խաղադաշտը Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի (0-1) «Գալաթասարայի» դեմ խաղի 55-րդ րոպեին։
«Երբ դու այդպես ես լքում խաղադաշտը, միշտ վատ է։ Կարող եք վստահ լինել, որ նա չի խաղա շաբաթ օրը», – ասել է Սլոտը Amazon Prime-ին տված հարցազրույցում։
«Չելսիի» և «Լիվերպուլի» միջև խաղը կկայանա «Ստեմֆորդ Բրիջում» հոկտեմբերի 4-ին։