Խաբի Ալոնսո․ «Մենք հստակ նպատակ ունեինք՝ հաղթել խաղը»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում ղազախական «Կայրաթի» դեմ իր թիմի խաղից հետո։ Խաղն ավարտվել է 5-0 հաշվով՝ հյուրերի օգտին։ Հարձակվող Կիլիան Մբապպեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել։

«Մենք հստակ նպատակ ունեինք՝ հաղթել խաղը։ Մենք լավ մեկնարկ ունեցանք՝ վեցից վեց միավոր։ Մեզ հաջողվեց շատ գոլեր խփել։ Ֆուտբոլիստները հանգիստ խաղացին։

Վալվերդեն միշտ պատրաստ է։ Նա առատաձեռն ֆուտբոլիստ է։ Եթե խաղն այլ կերպ ընթանար, մենք նրան կօգտագործեինք։ Մենք պետք է բաշխենք րոպեները։ Շատ կարևոր է բաշխել րոպեները ֆուտբոլիստների միջև», – Ալոնսոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։